Գրադարան

H1N1 (խոզի գրիպ)․ ախտանիշներ

H1N1 (խոզի գրիպ)․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

H1N1 վիրուսով հարուցված​ գրիպի գանգատներն ու ախտանիշները նման են գրիպի այլ շտամներից հարուցված վարակի դրսևորումներին։

Դրանք ներառում են՝

  • բարձր ջերմություն կամ տենդ (ոչ միշտ)
  • դող և սարսուռ
  • հազ
  • կոկորդի ցավ
  • հոսող կամ փակ քիթ
  • ջրակալած, կարմրած աչքեր
  • մարմնի կոտրտվածություն
  • գլխացավ
  • ընդհանուր թուլություն և հոգնածություն
  • փորլուծություն
  • սրտխառնոց և փսխում:

Գրիպի նշանները զարգանում են վիրուսով վարակվելուց հետո 1-3 օրվա ընթացքում:

Ե՞րբ դիմել բժշկին

Բժշկին այցելելու կարիք չկա, եթե ընդհանուր առմամբ առողջ եք և գրիպի ախտանիշները, ինչպիսիք են ջերմության բարձրացումը, հազը և մարմնի կոտրտվածությունը տանելի են: Այնուամենայնիվ, զանգեք ձեր բժշկին, եթե ունեք գրիպի նշաններ և հղի եք կամ ունեք որևէ քրոնիկ առողջական խնդիր, օրինակ՝ ասթմա, էմֆիզեմա, դիաբետ կամ որևէ սրտային հիվանդություն, որոնք կարող են բարձրացնել գրիպի բարդությունների ռիսկը։

Եթե ունեք անհետաձգելի բուժօգնություն պահանջող գանգատներ և ախտանիշներ, անհապաղ դիմեք բուժօգնության:

Չափահասների համար անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներից են՝

  • շնչարգելություն կամ հևոց
  • կրծքավանդակային ցավ
  • կայուն գլխապտույտ
  • ցնցումներ
  • առկա առողջական խնդիրների վատթարացում
  • խիստ թուլություն կամ մկանացավ:

Երեխաների դեպքում անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակները ներառում են՝

  • շնչարգելություն կամ հևոց
  • կապտած շրթունքներ
  • կրծքավանդակային ցավ
  • ջրազրկում
  • ուժեղ մկանացավեր
  • ցնցումներ
  • առկա առողջական խնդիրների վատթարացում։

Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2019 վերանայվել է՝ 10-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով