Գրադարան

H1N1 (խոզի գրիպ)․ ախտորոշում

H1N1 (խոզի գրիպ)․ ախտորոշում

Time Read 1 րոպե

Բժիշկը կլսի ու կզննի ձեզ՝ գտնելու գրիպին, այդ թվում՝ H1N1 գրիպին բնորոշ ախտանիշները:

Որոշ դեպքերում կարող է առաջանալ H1N1 վիրուսի հայտնաբերման թեստ:

Կան գրիպի ախտորոշմանն օգնող որոշ թեստեր, սակայն գրիպի նշաններով ոչ բոլորն են, որ կարիք ունեն անցնելու այդ հետազոտությունները: Սորովաբար բժիշկը բավարարվում է ձեր գանգատներով և ախտանիշներով: Այնուամենայնիվ, ախտորոշիչ թեստը կարող է նշանակվել, եթե՝

  • դուք արդեն ստանում եք հիվանդանոցային բուժում
  • դուք գրիպի բարդությունների նկատմամբ բարձր ռիսկային եք
  • ձեր տան անդամներից մեկն ունի գրիպի բարդությունների նկատմամբ բարձր ռիսկ:

Բժիշկը նաև կարող է որոշ խորհուրդ տալ որոշ հետազոտություններ, որ որոշի, թե արդյոք ձեր գանգատների պատճառը գրիպի վիրուսն է, թե՞ մեկ այլ հիվանդություն, ինչպիսիք են՝

  • սրտային խնդիրներ, օրինակ՝ սրտային անբավարարություն կամ սրտամկանի վարակ (միոկարդիտ)
  • թոքերի և շնչառական խնդիրներ, օրինակ՝ ասթմա կամ թոքաբորբ (պնևմոնիա)
  • գլխուղեղի և նյարդային համակարգի խնդիրներ, օրինակ՝ էնցեֆալոպաթիա կամ էնցեֆալիտ
  • սեպտիկ շոկ կամ օրգանաին անբավարարություն:

Որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ անցնեք գրիպի հայտնաբերման թեստ: Կան գրիպի ախտորոշման մի շարք լաբորատոր թեստեր, սակայն վերջին տարիներին ավելի հաճախ նշանակվում է պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ, PCR): ՊՇՌ թեստն ավելի զգայուն է, քան մյուսները և կարող է հայտնաբերել գրիպի շտամը: Որոշ դեպքերում, երբ անհրաժեշտ է կատարել տարբերակիչ ախտորոշում, բժիշկը կարող է խորհուրդ տալ միաժամանակ գրիպի և COVID-19–ի թեստավորում:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2019 վերանայվել է՝ 10-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով