H1N1 (խոզի գրիպ)․ ինքնօգնություն
08-11-2019
1 րոպե

Գրիպի ցանկացած տեսակի դեպքում գանգատները կարող են արդյունավետ կերպով մեղմացվել տնային միջոցներով:
- Խմեք շատ հեղուկներ. ընտրեք ջուր, հյութեր և գոլ սուպեր, որ կանխարգելեք ջրազրկումը:
- Հանգիստ. անկողնային ռեժիմը և շատ քունը օգնում են վարակի դեմ պայքարող ձեր իմունային համակարգին:
- Ցավազրկողներ՝ ըստ անհրաժեշտության. առանց դեղատոմսի դուրս գրվող ցավազրկողները, օրինակ՝ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կարող են օգտագործվել ուժեղ գլխացավերի, մկանացավերի կամ բարձր ջերմության դեպքում: Խուսափեք երեխաներին կամ դեռահասներին Ասպիրին տալուց, որը կապված է հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին սպառնացող Ռեյնոյի համախտանիշի զարգացման հետ:
Եթե ունեք գրիպ, կարող եք վարակել ուրիշներին: Ուստի, մնացեք տանը ջերմությունը կարգավորվելուց հետո առնվազն 24 ժամվա ընթացքում:
Հոդվածը վերանայվել է՝ 15-01-2023