H1N1 (խոզի գրիպ)․ բուժում
08-11-2019
1 րոպե

Գրիպով, այդ թվում՝ H1N1 գրիպով հիվանդ մարդկանց մեծ մասի համար բավարար է միայն գանգատների մեղմացումը:
Օժանդակող միջոցները, ինչպիսիք են հեղուկների ընդունումը, բարձր ջերմության և գլխացավի դեմ ցավազրկողները և հանգիստը կարող են օգտակար լինել: Եթե ունեք քրոնիկ շնչառական հիվանդություն, բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ դեղամիջոցներ, որոնք կօգնեն ձեր ախտանիշների մեղմացմանը:
Հակավիրուսային դեղերը երբեմն նշանակվում են գանգատների զարգանալու առաջին 1-2 օրերին: Դրանք կարող են մեղմացնել գանգատները և, հավանաբար, բարդությունների ռիսկը: Ամերիկյան FDA-ի կողմից հաստատված հակավիրուսային դեղամիջոցները հետևյալ 4–ն են՝
- Օսելտամիվիր (Տամիֆլու)
- Զանամիվիր (Ռելենզա)
- Պերամիվիր (Ռապիվաբ)
- Բալօքսավիր (Քսոֆուզա):
Այնուամենայնիվ, գրիպի վիրուսները կարող են այս դեղերի նկատմամբ դառնալ կայուն: Ուստի, բժիշկներն այս դեղերը «թողնում են» միայն բարդությունների բարձր ռիսկով և նման մարդկանց հետ շփվող պացիենտների համար, օրինակ՝
- հիվանդանոցում, խնամքի կենտրոնում կամ այլ փակ հաստատություններում գտնվող կամ ապրող անձինք
- 5 տարեկանից փոքր, հատկապես մինչև 2 տարեկան երեխաներ
- 65 և ավելի բարձր տարիքի մեծահասակներ
- հղիներ կամ մոտակա 2 շաբաթվա ընթացքում ծննդաբերող, ներառյալ՝ նախկինում հղիության բարդություններով կանայք
- 19 տարեկանից ցածր և երկարատև ասպիրինային բուժում ստացողներ (որը բարձրացնում է Ռեյնոյի համախտանիշի ռիսկը)
- 40–ից բարձր ՄԶԳ–ով անձինք (ախտաբանական գիրություն)
- քրոնիկ հիվանդություններով անձինք, այդ թվում՝ ասթմա, էմֆիզեմա, սրտային հիվանդություն, դիաբետ, նեյրոմկանային հիվանդություն կամ երիկամային, լյարդային և արյան հիվանդություն
- որոշ դեղամիջոցների կամ ՄԻԱՎ–ի պատճառով թուլացած իմունային համակարգով անձինք:
Հոդվածը վերանայվել է՝ 15-01-2023