Լարվածության գլխացավ. պատճառներ
20-03-2021
1 րոպե

Լարվածության գլխացավի պատճառը հայտնի չէ, սակայն փորձագետները կարծում են, որ այն առաջանում է դեմքի, պարանոցի և գլխամաշկի մկանների լարվածությունից:
Ըստ երևույթին այս մկանները լարվում են բարձրացած հուզական զգացողությունների, ֆիզիկական լարվածության կամ սթրեսի պատճառով: Այնուամենայնիվ, մկանային լարվածության պատճառաբանական դերը հետազոտություններով ապացուցված չէ:
Վերջին հետազոտություններով առաջ է քաշվել մի վարկած, ըստ որի լարվածության գլխացավերով մարդկանց մոտ կարող է բարձրացած լինել ցավի նկատմամբ զգայունությունը: Եթե այս տեեսությունը ճիշտ է, ապա գլխացավի այս տեսակով մարդկանց մոտ մկանային լարվածության բարձրացումը կարող է առաջանալ գերզգայունացած (սենսիտիզացված) ցավային համակարգի պատճառով:
Նպաստող գործոններ
Լարվածության գլխացավերի համար ամենահաճախ զեկուցվող նպաստող գործոնը սթրեսն է:
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021