Կանոնավոր վարժանքներից բացի, սթրեսի նվազեցմանը կարող են օգնել այնպիսի միջոցները, ինչպիսիք են բիոֆիդբեքի վարժանքը և թուլացնող (ռելաքսացիան) թերապիան:
- Կենսաբանական հետադարձ կապի (բիոֆիդբեք) ուսուցանում. այս մեթոդը ձեզ սովորեցնում է հսկել ձեր օրգանիզմի որոշակի պատասխանները, որն օգնում է ցավի մեղմացմանը: Բիոֆիդբեքի սեսիայի ընթացքում ձեզ միացնում են սարք, որը վերահսկում և ձեզ հետադարձ պատասխան է տալիս օրգանիզմի տարբեր գործառույթների մասին, ինչպիսիք են մկանային լարվածությունը, սրտազարկի հաճախականությունը և արյան ճնշումը: Այնուհետև դուք սովորում եք, թե ինչպես թուլացնել մկանային լարվածությունը և ինքնուրույն դանդաղեցնել ձեր սրտի ռիթմը և շնչառությունը:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա. խոսքային թերապիայի այս տեսակը կարող է օգնել սովորելուն, թե ինչպես ավելի լավ կառավարել սթրեսը, որի արդյունքում ձեր գլխացավերի հաճախականությունը և ուժգնությունը կարող է մեղմանալ:
- Այլ ռելաքսացիայի մեթոդներ. այն ամենը, ինչն օգնում է ձեր թուլանալուն, այդ թվում՝ խոր շնչառություն, յոգա, մեդիտացիա և հարաճուն մկանային թուլացում, կարող է նաև ձեր գլխացավերին: Դուք կարող եք տանը սովորել ռելաքսացիայի մեթոդները գրքերի, տեսահոլովակների կամ բջջային հավելվածների օգնությամբ:
Դեղամիջոցների զուգակցումը սթրեսի կառավարման մեթոդների հետ կարող է դրսևորել լարվածության գլխացավերի մեղմացման ավելի մեծ արդյունավետություն, քան առանձին վերցրած դրանցից մեկնումեկը:
Ի լրումն, առողջ ապրելակերպին հետևելը կարող է օգնել գլխացավերի կանխարգելմանը՝
- վերգտեք ձեր բավարար քունը, բայց մի քնեք չափից դուրս շատ
- մի՛ ծխեք
- կանոնավոր զբաղվեք վարժանքներով
- սննդակարգը դարձրեք կանոնավոր և հավասարակշռված
- խմեք շատ ջուր
- սահմանափակեք ալկոհոլը, կոֆեինը և շաքարը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024