Լարվածության գլխացավ. բարդություններ
30-03-2021
1 րոպե

Լարվածության գլխացավը շատ տարածված է, ուստի դրա բացասական ազդեցություններն աշխատանքային արտադրողականության և ընդհանուր կյանքի որակի վրա զգալի են, հատկապես, եթե ունեն քրոնիկ բնույթ:
Հաճախակի գլխացավի պատճառով դուք կարող եք խուսափել տարբեր միջոցառումներին մասնակցելուց, կարիք ունենաք բացակայել աշխատանքից կամ ստիպված լինել հաճախակի այցելել ձեր բժշկին:
Լարվածության գլխացավի ախտորոշումը և բուժումը, այլ ոչ թե ինքնաբուժմամբ զբաղվելը կօգնեն ձեզ, որ վերականգնեք ձեր կյանքի նախկին ռիթմը, հետաքրքրություններն ու զբաղմունքները: Հիշեք, որ ցավազրկող դեղերի մշտական օգտագործումը կարող է հանգեցնել գլխացավի մեկ այլ տեսակի՝ գերօգտագործման գլխացավի, որը նույնպես պահանջում է համարժեք բուժում:
Բժշկի խորհրդով կարող եք փորձել նաև ինքնօգնության որոշ մեթոդներ
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022