Գրադարան
Թրոմբոցիտոպենիա․ ինքնօգնություն

1 րոպե
Եթե ունեք արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) քանակի նվազեցում, փորձեք հետևյալ միջոցները:
- Խուսափեք այնպիսի գործերից, որոնք կարող են վնասվածքներ պատճառել. հարցրեք ձեր բժշկին, թե որ գործողություններն են անվտանգ ձեզ համար: Կոնտակտային մարզաձևերը, ինչպիսիք են բռնցքամարտը, մարտարվեստը և ֆուտբոլը, ունեն վնասվածքների բարձր ռիսկ:
- Խուսափեք ալկոհոլից կամ, ծայրահեղ դեպքում, խմեք միայն քիչ քանակությամբ. ալկոհոլը դանդաղեցնում է ձեր օրգանիզմում արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) արտադրությունը: Այն նաև բարձրացնում է վնասվածքների ռիսկը: Հարցրեք ձեր բժշկին` արդյոք նորմալ է, որ դուք ալկոհոլ օգտագործեք:
- Զգույշ եղեք դեղամիջոցներից, այդ թվում՝ առանց դեղատոմսի վաճառվող․ սովորական ցավազրկող դեղամիջոցները, ինչպիսիք են Ասպիրինը և Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), կարող են կանխել թրոմբոցիտների ճիշտ աշխատանքը:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 03-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: