Գրադարան

Թրոմբոցիտոպենիա․ ախտանիշներ

Թրոմբոցիտոպենիա․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Թրոմբոցիտոպենիայի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:

  • Հեշտ առաջացող կամ տարածուն արյունազեղումներ (պուրպուրա)
  • մակերեսային ներմաշկային արյունահոսություններ, որոնք ի հայտ են գալիս որպես կետային կարմրա-մանուշակագույն բծեր (պետեխիա), սովորաբար՝ ստորին վերջույթներին
  • կտրվածքներից երկարաձգված արյունահոսություն
  • արյունահոսություն ձեր լնդերից կամ քթից
  • արյուն մեզում կամ կղանքում
  • անսովոր առատ դաշտանային արտհոսք
  • հոգնածություն
  • մեծացած փայծաղ (սպլենոմեգալիա):

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք թրոմբոցիտոպենիայի նշաններ, որոնք անհանգստացնում են ձեզ:

Չդադարող արյունահոսությունը համարվում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ: Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե արյունահոսությունը չի հաջողվում վերահսկել առաջին օգնության սովորական մեթոդներով, օրինակ՝ տվյալ շրջանի վրա ճնշում գործադրելով:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 03-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով