Գրադարան
Թրոմբոցիտոպենիա․ ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը կարող է օգտվել այս միջոցներից՝ որոշելու, թե արդյոք ունեք արյան թիթեղիկների քանակի նվազեցում:
- Արյան թեստ. արյան ընդհանուր քննությունը (CBC) որոշում է ձեր արյան նմուշում արյան բջիջների տարբեր տեսակների, այդ թվում՝ ձեր արյան թիթեղիկների (թրոմբոցիտների, PLT) քանակը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում), այդ թվում՝ հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում (անամնեզ). ձեր բժիշկը կստուգի ձեր մաշկի տակ արյունահոսության նշանները և կշոշափի ձեր որովայնը՝ տեսնելու, թե արդյոք ձեր փայծաղը մեծացել է: Նա նաև կհարցնի ձեր տարած հիվանդությունների և վերջերս ընդունած դեղամիջոցների և հավելումների մասին:
Կախված ձեր գանգատներից և ախտանիշներից, ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել այլ հետազոտություններ և միջոցառումներ՝ ձեր վիճակի հնարավոր պատճառը ճշտելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 03-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: