Թրոմբոցիտոպենիան կարող է ձգվել օրեր կամ տարիներ:
Թեթև թրոմբոցիտոպենիայով մարդկիկ սովորաբար որևէ բուժման կարիք չունեն: Եթե թրոմբոցիտների քանակի քչացումը պահանջում է բուժում, այն սովորաբար կախված է թրոմբոցիտոպենիայի պատճառից և ծանրության աստիճանից:
Եթե ձեր թրոմբոցիտոպենիան առաջացել է որևէ հիվանդության կամ դեղամիջոցի օգտագործման պատճառով, դրա վերացումը կարող է բուժել թրոմբոցիտոպենիան: Օրինակ, եթե ունեք Հեպարինով պայմանավորված թրոմբոցիտոպենիա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դադարեցնեք Հեպարինի օգտագործումը և փոխարինեք այն արյունը նոսրացնող մեկ այլ դեղամիջոցով (հակամակարդիչով):
Թրոմբոցիտոպենիայի այլ բուժումները կարող են ներառել հետևյալը։
- Արյան կամ արյան թիթեղիկների փոխներարկում. եթե ձեր արյան թիթեղիկների մակարդակը դարձել է չափազանց ցածր, բժիշկը կարող է խորհուրդ տալ կորցրած արյան փոխարինում փաթեթավորված արյան կարմիր բջիջների կամ արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) փոխներարկումներով:
- Դեղամիջոցներ․ եթե ձեր վիճակը կապված է իմունային համակարգի որևէ խնդրի հետ, ձեր բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք խթանում են արյան թիթեղիկների արտադրությունը: Կորտիկոստերոիդները կարող են լինել առաջին ընտրության դեղամիջոցները: Եթե դրանք չեն օգնում, ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ազդող դեղեր, որոնք ուղղված են ձեր գերակտիվացած իմունային համակարգի զսպմանը:
- Վիրահատություն․ եթե այլ բուժումներն արդյունավետ չեն, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր փայծաղի վիրահատական հեռացում (սպլենէկտոմիա):
- Պլազմայի փոխարինում․ թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրան կարող է հանգեցնել անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտության, որը պահանջում է պլազմայի փոխարինում:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024