Ցավը մեղմացնելու և հոդի շարժունակությունը բարելավելու համար փորձեք հետևյալը:
- Ձեռքի գործիքների հարմարեցում. դուք կարող եք ձեռք բերել օժանդակող պարագաներ ու գործիքներ, ինչպիսիք են պահածոյի հատուկ բացիչները, բանալի պտտող գործիքները և մեծ աքցանները, որոնք նախատեսված են ձեռքի սահմանափակ ուժ ունեցող անձանց համար: Փոխարինեք դռների դասական բռնակները, որոնք պետք է բռնել բթամատով այլ, ավելի հարմարավետ փակիչներով:
- Սառը միջոցներ. օրական մի քանի անգամ 15 րոպեով տեղային սառեցնող միջոցները, օրինակ՝ սառցեպարկը, կարող են մեղմացնել հոդի այտուցը և ցավը:
- Տաք միջոցներ. որոշ դեպքերում, տեղային տաքացնող միջոցները կարող են ավելի արդյունավետ կերպով մեղմացնել ցավը, քան սառեցնող միջոցները:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024