Ձեռքի բթամատի արթրիտը կամ արթրոզը (հոդաբորբ) հաճախ հանդիպում է տարիքի մեծացման հետ և զարգանում է այն ժամանակ, երբ ձեռքի բութ մատի հիմքում ընկած դաստակ-նախադաստակային առաջին հոդը կազմող ոսկորների ծայրերի աճառը մաշվում կամ հյուծվում է:
Ձեռքի բթամատի արթրիտը կարող է առաջացնել ուժեղ ցավ, այտուցվածություն և նույն հոդի շարժման ուժի և միջակայքի սահմանափակում՝ դժվարացնելով պարզ գործեր անելը, ինչպիսիք են դռան բռնակները կամ կողպեքի բանալին պտտելը, պահածոների կափարիչները պտտելով բացելը և այլն: Բուժումն ընդհանուր առմամբ ներառում է դեղորայքի և բեկակալների (ֆիքսատորներ, օրթեզներ, շինաներ) համակցում: Ձեռքի բթամատի ծանր արթրիտը կարող է պահանջել վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024