Ցավը ձեռքի բութ մատի արթրիտի (արթրոզի) առաջին և ամենատարածված ախտանիշն է:
Ցավը կարող է առաջանալ ձեր ձեռքի բթամատի հիմքում, երբ մատներով բռնում եք կամ սեղմում եք որևէ առարկա, կամ երբ օգտագործում եք ձեր բութ մատը ուժ կիրառելու համար:
Այլ գանգատներն և ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ձեռքի բթամատի հիմքում այտուց կամ ուռածություն, կարկամություն և ցավոտություն
- առարկաները սեղմելիս կամ բռնելիս ուժի թուլացում
- ձեռքի բթամատի շարժունակության միջակայքի կրճատում
- ձեռքի բթամատի հիմքում հոդի մեծացած կամ ոսկրոտ տեսք:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր ձեռքի բթամատի հիմքում ունեք մշտական այտուց, կարկամություն կամ ցավ:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024