Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում բժիշկը կհարցնի ձեր ախտանիշների մասին և կստուգի ձեր հոդերի վրա նկատելի այտուցվածության կամ գոյացությունների առկայությունը:
Ձեր բժիշկը նաև կարող է ստուգել ձեր հոդը շարժելիս ցավի կամ կրճտոցի առկայությունը: Վերջինս կարող է հուշել այն մասին, որ հոդաճառը հավանաբար, մաշվել է, և ոսկորները քսվում են միմյանց:
Պատկերային հետազոտությունները, սովորաբար՝ ռենտգենը, կարող են հայտնաբերել ձեռքի բթամատի արթրիտի որոշ նշաններ, ինչպիսիք են՝
- ոսկրային կոշտուկներ կամ գերաճ
- մաշված-հյուծված աճառ
- հոդային տարածության նեղացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024