Առողջական խնդիրներ
Տոնզիլիտ (նշագեղձերի բորբոքում)

1 րոպե
Տոնզիլիտն ըմպանի ետնամասում առկա երկու ձվաձև հյուսվածքային բարձիկների՝ նշագեղձերի բորբոքումն է։
Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, բայց կարող է առաջանալ բոլոր տարիքներում։
Տոնզիլիտի ախտանիշներից են նշագեղձերի այտուցը, ըմպանացավը, կլման դժվարացումը և պարանոցի կողմնային ավշային հանգույցների պնդացումը:
Տոնզիլիտի դեպքերի մեծ մասի պատճառը որևէ տարածված վիրուսով վարակն է (հաճախ ուղեկցում է ընդհանուր մրսածությանը), սակայն բակտերիալ վարակները նույնպես կարող են առաջացնել տոնզիլիտ:
Տոնզիլիտի ճիշտ բուժումը կախված է պատճառից, ուստի կարևոր է, որ հիվանդությունն ախտորոշվի հնարավորինս վաղ և ճիշտ: Անցյալում խիստ տարածված նշագեղձերի հեռացման վիրահատությունը (տոնզիլէկտոմիա) սովորաբար առաջարկվում է միայն այն դեպքերում, երբ տոնզիլիտն ի հայտ է գալիս հաճախակի, չի պատասխանում այլ բուժումներին կամ զարգացնում է լուրջ բարդություններ: Տոնզիլէկտոմիայից հետո տոնզիլիտի կրկնությունն այլևս բացառվում է, որը չի նշանակում, որ այլևս չեք կարող ունենալ ըմպանացավ։
Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2018 վերանայվել է՝ 04-07-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: