Գրադարան

Տոնզիլիտ․ ախտանիշներ

Տոնզիլիտ․ ախտանիշներ

Time Read 2 րոպե

Տոնզիլիտն առավել տարածված է նախադպրոցականից մինչև միջին դեռահասության տարիքի երեխաների մոտ:

Տոնզիլիտի ընդհանուր գանգատներից և ախտանիշներից են՝

  • կարմրած, այտուցված նշագեղձեր
  • նշագեղձերի վրա սպիտակ կամ դեղնավուն փառ կամ բծեր
  • կոկորդի ցավ
  • դժվարացած կամ ցավոտ կլման ակտ (դիսֆագիա)
  • ջերմություն
  • մեծացած կամ ցավոտ պարանոցային գեղձեր (ավշային հանգույցներ)
  • խզված, խլացած կամ կոկորդային ձայն
  • տհաճ հոտով շնչառություն
  • ստամոքսի ցավ
  • պարանոցի ցավ կամ կարկամություն
  • գլխացավ:

Փոքր երեխաների մոտ, ովքեր չեն կարող նկարագրել իրենց գանգատները և զգացողությունները, տոնզիլիտի մասին կարող են վկայել հետևյալ նշանները՝

  • բերանից թքահոսություն դժվարացած կամ ցավոտ կլման պատճառով
  • սննդից հրաժարում
  • անսովոր շփոթվածություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ձեր երեխայի մոտ զարգացել են տոնզիլիտին նմանվող ախտանիշներ, կարևոր է ճիշտ ախտորոշել դրանց պատճառը:

Զանգեք բժշկին, եթե ձեր երեխային մոտ առկա է՝

  • կոկորդի ցավով ուղեկցվող ջերմություն
  • կոկորդի ցավ, որը չի անհետանում 24-48 ժամվա ընթացքում
  • դժվարացած կամ ցավոտ կլման ակտ
  • խիստ թուլություն, հոգնածություն կամ շփոթվածություն:

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր երեխայի մոտ առկա է այս նշաններից մեկնումեկը՝

  • դժվարացած շնչառություն
  • խիստ դժվարացած կլման ակտ
  • խիստ թքահոսություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-07-2021 վերանայվել է՝ 29-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով