Գրադարան

Տոնզիլիտ․ պատճառներ

Տոնզիլիտ․ պատճառներ

Time Read 1 րոպե

Նշագեղձերը բերանով մուտք գործած բակտերիաների և վիրուսների դեմ իմունային համակարգի պաշտպանության առաջին գիծն են:

Այս գործառույթը կարող է նշագեղձերը հատկապես խոցելի դարձնել վարակի և բորբոքման նկատմամբ: Այնուամենայնիվ, նշագեղձերի իմունային գործառույթը նվազում է սեռահասունացումից հետո, որը կարող է պատճառ հանդիսանալ չափահասների մոտ տոնզիլիտի հազվադեպ դեպքերի համար:

Ռիսկի գործոններ

Տոնզիլիտի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:

  • Փոքր տարիք. տոնզիլիտն առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ, իսկ բակտերիայից առաջացած տոնզիլիտը առավել հաճախ հանդիպում է 5-ից 15 տարեկան երեխաների մոտ:
  • Մանրէների հաճախակի ազդեցություն (վարակում). դպրոցական տարիքի երեխաները սերտ շփման մեջ են իրենց հասակակիցների հետ և հաճախ ենթարկվում են վիրուսների կամ բակտերիաների ազդեցությանը, որոնք կարող են առաջացնել տոնզիլիտ:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-07-2021 վերանայվել է՝ 29-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով