Գրադարան

Տոնզիլիտ. բարդություններ

Տոնզիլիտ. բարդություններ

Time Read 1 րոպե

Հաճախակի կրկնվող կամ շարունակական (քրոնիկ) տոնզիլիտից նշագեղձերի բորբոքումը կամ այտուցը կարող են հանգեցնել տարբեր հետևանքների։

Տոնզիլիտի բարդություններից են՝

  • քնի ժամանակ շնչառության ընդհատում (քնի օբստրուկտիվ ապնոէ)
  • վարակի տարածում դեպի շրջակա հյուսվածքի խորքեր (տոնզիլյար ցելյուլիտ)
  • վարակ, որը հանգեցնում է նշագեղձի ետևում թարախի կուտակման (պերիտոնզիլյար աբսցես):

Ստրեպտոկոկային վարակ

Եթե A խմբի ստրեպտոկոկով կամ ստրեպտոկոկային բակտերիայի որևէ այլ շտամով պատճառված տոնզիլիտը չի բուժվում կամ հակաբիոտիկային բուժումը թերի է, ձեր երեխայի մոտ մեծանում է է հազվադեպ հանդիպող որոշ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են՝

  • ռևմատիզմ՝ լուրջ բորբոային վիճակ, որը կարող է ազդել սրտի, հոդերի, նյարդային համակարգի և մաշկի վրա
  • քութեշի բարդություններ՝ ստրեպտոկոկային վարակ, որը բնութագրվում է ցայտուն ցանով
  • երիկամների բորբոքում (հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտ)
  • հետստրեպտոկոկային ռեակտիվ արթրիտ՝ վիճակ, որն առաջացնում է հոդերի բորբոքում:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-07-2021 վերանայվել է՝ 29-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով