Ձեր երեխայի բժիշկը կսկսի ֆիզիկական քննությունից (բուժզննում):
Ֆիզիկական քննություն
Բուժզննումը ներառում է՝
- լուսավորող գործիքի օգնությամբ երեխայի կոկորդի զննում, հավանաբար՝ նաև ականջի և քթի խոռոչների զննում, որոնք նույնպես կարող են լինել վարակի վայրեր
- քութեշին բնորոշ ցանի ստուգում, որը կապված է կոկորդի ցավի որոշ դեպերի հետ (ստրեպտոկոկային ըմպանաբորբ)
- երեխայի պարանոցի նուրբ շոշափում, որ ստուգվի այտուցված գեղձերը (ավշային հանգույցները)
- ստետոսկոպով երեխայի շնչառության լսում
- փայծաղի մեծացման ստուգում (որովայնի շոշափում)՝ մոնոնուկլեոզի ստուգման համար, որը նաև բորբոքում է նշագեղձերը:
Ըմպանի քսուք
Այս պարզ թեստի միջոցով բժիշկը ստերիլ ձող է քսում ձեր երեխայի կոկորդի ետևի մասում՝ արտազատուկի նմուշ վերցնելու համար: Նմուշը կստուգվի կլինիկայում կամ լաբորատորիայում ստրեպտոկոկային բակտերիաների համար:
Շատ կլինիկաներ հագեցած են լաբորատորիայով, որը կարող է թեստի արդյունք ստանալ մի քանի րոպեի ընթացքում: Այնուամենայնիվ, երկրորդ ավելի հուսալի թեստը (ցանքս) սովորաբար ուղարկվում է լաբորատորիա, որը հաճախ կարող է արդյունքներ տալ մի քանի ժամվա կամ մի քանի օրվա ընթացքում:
Եթե կլինիկայում արագ թեստը դրական է, ձեր երեխան գրեթե առանց կասկածի ունի բակտերիալ վարակ: Եթե թեստը բացասական է, ձեր երեխան, ամենայն հավանականությամբ, ունի վիրուսային վարակ: Այնուամենայնիվ, ձեր բժիշկը կսպասի ավելի հուսալի լաբորատոր թեստին՝ վարակի պատճառը պարզելու համար:
Արյան ընդհանուր քննություն
Ձեր բժիշկը կարող է նշանակել CBC՝ ձեր երեխայի արյան փոքր նմուշով: Այս թեստի արդյունքը, որը հաճախ կարելի է կատարել կլինիկայում, ներկայացնում է արյան տարբեր տեսակի բջիջների հաշվարկ: Կախված նրանից, թե արյան բջիջների որ տեսակները և ինչ չափով են շատացել կամ պակասել, բժիշկը կարող կասկածել, թե որ վարակն է ավելի հավանական՝ բակտերիալ կամ վիրուսային: Ստրեպտոկոկային ֆարինգիտ ախտորոշելու համար CBC հաճախ չի պահանջվում: Այնուամենայնիվ, եթե ստրեպ-թեստը բացասական է, CBC-ն կարող է օգնել տոնզիլիտի պատճառի որոշմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024