Skip to content
Տոնզիլիտ․ կանխարգելում
04-07-2021
1 րոպե

Այն մանրէները, որոնք առաջացնում են վիրուսային կամ բակտերիալ տոնզիլիտ, վարակիչ են:
Ուստի, տոնզիլիտի լավագույն կանխարգելումը հիգիենայի կանոններին հետևելն է: Սովորեցրեք երեխային, որ՝
- հաճախակի և լիարժեք լվանա ձեռքերը, հատկապես զուգարանից օգտվելուց հետո և ուտելուց առաջ
- խուսափի այլ մարդկանց հետ սննդի, խմելու բաժակների, ջրի շշերի կամ սպասքի պարագաների համատեղ օգտագործումից
- տոնզիլիտ ախտորոշվելուց հետո օգտվի նոր ատամի խոզանակը:
Բակտերիալ կամ վիրուսային վարակների տարածումը կանխարգելելու համար՝
- վատառողջ երեխային թողեք տանը և թույլ մի տվեք, որ գնա դպրոց կամ բակ
- հարցրեք բժշկին, թե երբ կարող է երեխան սկսել դպրոց հաճախելը
- սովորեցրեք երեխային, որ հազա կամ փռշտա ծալած արմունկին
- սովորեցրեք երեխային, որ հազալուց կամ փռշտալուց հետո լվա ձեռքերը:
Հոդվածը վերանայվել է՝ 04-07-2021