Սակայն դուք կարող եք նվազեցնել լյարդային խնդիրների ռիսկը հետևյալ պարզ միջոցներով:
Սահմանափակե'ք դեղամիջոցները. ընդունեք ազատ վաճառվող կամ դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցները միայն հստակ կարիքի դեպքում: Հետաքրքրվեք տարածված առողջական խնդիրների ոչ դեղորայքային բուժման մեթոդներով (օրինակ՝ բարձր արյան ճնշման, բարձր խոլեսթերինի կամ հոդացավերի դեպքում):
Ընդունեք դեղամիջոցներն այնպես, ինչպես ցուցված են. հետևեք դրանց օգտագործման հրահանգներին, կողմնակի ազդեցություններին և դեղաչափերին: Մի՛ փորձեք անցնել խորհուրդ տրվող կամ բժշկի նշանակած դեղաչափը, նույնիսկ եթե ձեր գանգատները չեն բարելավվում:
Զգուշորեն օգտագործեք դեղաբույսեր և հավելումներ. մի՛ ենթադրեք, որ բնական ծագման միջոցներն անվնաս չեն: Մինչև որևէ դեղաբույս կամ հավելում օգտագործելը բժշկի հետ քննարկեք հնարավոր օգուտները և վտանգները: Հիշեք, որ բուսական ծագման արտադրանքները կամ մեծ դեղաչափով վիտամինային հավելումները կարող են վնասել լյարդը:
Երբեք մի՛ խառնեք ալկոհոլը դեղամիջոցների հետ. ալկոհոլի և դեղամիջոցների զուգակցումը կարող է դառնալ վտանգավոր: Եթե օգտագործել եք Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), խուսափե՛ք ալկոհոլ խմելուց: Հարցրեք բժշկից ալկոհոլի և ձեզ նշանակված դեղամիջոցների միջև հնարավոր փոխազդեցությունների մասին:
Զգուշությամբ առնչվեք քիմիական նյութերի հետ. վտանգավոր քիմիական նյութերի հետ աշխատելիս պահպանեք անվտանգության կանոնները: Եթե կասկածում եք, որ կարող եք ենթարկված լինել դրանց ազդեցությանը, անհապաղ օգնություն կանչեք:
Երեխաներից հեռո՛ւ պահեք դեղերը և քիմիական նյութերը. տան բոլոր դեղամիջոցները և քիմիական նյութերը պահեք երեխաների համար ոչ մատչելի փակ տեղերում:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։