Տոքսիկ հեպատիտի թեթև ձևերը կարող են որևէ գանգատ չառաջացնել և հայտնաբերվել պատահականորեն, օրինակ՝ արյան թեստով:
Երբ զարգանում են տոքսիկ հեպատիտի գանգատներ և ախտանիշներ, դրանք կարող են ներառել՝
- մաշկի և աչքերի սպիտակուցների դեղնացում (դեղնուկ)
- մաշկի քոր
- աջ թուլակողում որովայնային ցավեր կամ ծանրության զգացում
- հոգնածություն
- ախորժակի կորուստ
- սրտխառնոց և փսխում
- ցան
- ջերմություն
- քաշի կորուստ
- մգացած կամ թեյագույն մեզ:
Ե՞րբ դիմել բժշկին
Առանց հետաձգելու այցելեք բժշկին, եթե անհանգստացած եք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկով:
Որոշ դեղերի գերդոզավորումը, ինչպիսին է Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), կարող է հանգեցնել լյարդային անբավարարության: Եթե կարծում եք, որ դուք, ձեր ընտանիքի մեկ այլ անդամ կամ առավել ևս՝ երեխան խմել է Ացետամինոֆենի մեծ քանակներ, անհապաղ դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Ացետամինոֆեինի հնարավոր գերդոզավորման նշաններից են՝
- ախորժակի կորուստ
- սրտխառնոց կամ փսխում
- վերորովայնային ցավեր
- կոմա:
Մի սպասեք ախտանիշների զարգացմանը, այլ գերդոզավորման կասկածի դեպքում անմիջապես դիմեք անհետաձգելի բուժօգնության: Ացետամինոֆենի գերդոզավորումը կարող է բերել մահվան, սակայն կարող է նաև հաջողությամբ բուժվել, եթե ընդունելուց անմիջապես հետո սկսվեն բուժական միջոցառումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024