Լյարդի ախտահարումը և գործունեության խանգարումը կարող են ախտորոշվել հիվանդության պատմության վերլուծությամբ, արտաքին զննմամբ և մի շարք հետազոտություններով
Անամնեզ և արտաքին զննում. բժիշկը կգնահատի ձեր ընդհանուր առողջական վիճակը, կուսումնասիրի հիվանդության պատմությունը և կանցկացնի արտաքին զննում: Տեղեկացրեք բժշկին, թե ինչ դեղեր, բուսական միջոցներ կամ հավելումներ են օգտագործել, ինչպիսի քիմիական նյութերի հետ եք շփվում աշխատավայրում և ինչ հաճախականությամբ և քանականությամբ եք ալկոհոլ կամ ապօրինի թմրամիջոցներ օգտագործում, որոնք բոլորն էլ կարող են հանգեցնել լյարդի տոքսիկ ախտահարման:
Արյան թեստեր. լյարդային ֆերմենտների մակարդակների կամ ակտիվության որոշումը կարող է օգնել գնահատելու լյարդի գործունեությունը:
Պատկերման հետազոտություններ. լյարդի սոնոգրաֆիան, համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգնում են բժշկին, որ գնահատի լյարդի կառուցվածքային փոփոխությունները: Որոշ իրավիճակներում բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ լյարդի մագնիսական կամ տրանզիենտ էլաստոգրաֆիա:
Լյարդի բիոպսիա. բիոպսիան կարող է հաստատել լյարդի տոքսիկ ախտահարումը և օգնել բացառելու այլ պատճառները: Լյարդի բիոպսիան իրականացվում է որովայնի պատով լյարդ ներմուծված բարակ ասեղով, որով վերցված կենսանմուշն ուղարկվում է հյուսվածաբանական լաբորատորիա:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։