Գրադարան

Տրանզիտոր իշեմիկ գրոհ. ախտանիշներ

Տրանզիտոր իշեմիկ գրոհ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Տրանզիտոր ​իշեմիկ գորհները (ՏԻԳ) սովորաբար տևում են մի քանի րոպե:

Գանգատների և ախտանիշների մեծ մասն անհետանում է մեկ ժամվա ընթացքում, թեև հազվադեպ ախտանիշները կարող են տևել մինչև 24 ժամ: ՏԻԳ-ի նշաններն ու ախտանիշները հիշեցնում են այն ախտանիշները, որոնք զարգանում են ինսուլտի վաղ շրջանում և կարող են ներառել հանկարծակի սկսվող՝

  • դեմքի, ձեռքի կամ ոտքի թուլություն, թմրածություն կամ կաթված, որպես կանոն՝ մարմնի մի կողմում
  • անհասկանալի, անորոշ կամ աղավաղված խոսք կամ ուրիշներին հասկանալու դժվարություն
  • մեկ կամ երկու աչքերի կուրություն կամ երկտեսություն
  • վերտիգո (գլխապտույտ) կամ հավասարակշռության կամ կորդինացիայի կորուստ:

Դուք կարող եք ունենալ մեկից ավելի ՏԻԳ-ներ, և կրկնվող գանգատներն ու ախտանիշները կարող են լինել նման կամ տարբեր՝ կախված նրանից, թե ուղեղի որ հատվածն է ներգրավված:

Ե՞րբ դիմել բժշկին

ՏԻԳ-երն առավել հաճախ առաջանում են ինսուլտից ժամեր կամ օրեր առաջ, ուստի հնարավոր ՏԻԳ-ի դեպքում անհապաղ բժշկական օգնության դիմելը խիստ կարևոր է: Դիմեք շտապ բուժօգնության, եթե կասկածում եք, որ դուք ունեցել եք ՏԻԳ: Արագ գնահատումը և հնարավոր բուժելի վիճակների ախտորոշումը կարող է օգնել ինսուլտի կանխարգելմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-03-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով