Խոցային կոլիտի ճշգրիտ պատճառը մնում է անհայտ:
Նախկինում կասկածվում էր սննդակարգի և սթրեսի մասին: Այնուամենայնիվ, այժմ հետազոտողները գիտեն, որ այս գործոնները կարող են վատթարացնել հիվանդության ընթացքը, բայց չեն առաջացնում խոցային կոլիտ:
Հնարավոր պատճառներից մեկը իմունային համակարգի խանգարումն է: Երբ ձեր իմունային համակարգը փորձում է պայքարել ներխուժող վիրուսի կամ մանրէի դեմ, խանգարված իմունային պատասխանը ստիպում է իմունային համակարգին վնասել նաև մարսողական խողովակի բջիջները:
Ժառանգականությունն, ըստ երևույթին, նույնպես դեր է խաղում, քանի որ խոցային կոլիտն ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ընտանիքի հիվանդ անդամներ: Այնուամենայնիվ, խոցային կոլիտ ունեցող մարդկանց մեծ մասը չունի այս ընտանեկան պատմությունը (անամնեզ):
Ռիսկի գործոններ
Խոցային կոլիտը հանդիպում է մոտավորապես նույն թվով կանանց և տղամարդկանց մոտ: Ռիսկի գործոնները կարող են ներառել հետևյալը:
- Տարիք. խոցային կոլիտը սովորաբար սկսվում է մինչև 30 տարեկանը, սակայն կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է զարգանալ մինչև 60 տարեկանը:
- Ռասա կամ էթնիկ պատկանելություն. չնայած սպիտակամորթ մարդիկ ունեն հիվանդության ամենաբարձր ռիսկը, այն կարող է առաջանալ ցանկացած ռասայի մեջ: Եթե դուք աշքենազի հրեական ծագում ունեք, ձեր ռիսկն ավելի մեծ է:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). դուք ավելի բարձր ռիսկի եք ենթարկվում, եթե ունեք Կրոնի հիվանդությամբ մոտ ազգական, օրինակ՝ ծնող, քույր կամ երեխա:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024