Առողջական խնդիրներ

Խոցային կոլիտ

Խոցային կոլիտ

Time Read 1 րոպե

Խոցային կոլիտը կամ պարզապես կոլիտը հաստ աղու բորբոքային հիվանդություն է:

Խոցային կոլիտն առաջացնում է մարսողական խողովակի ցավոտ այտուցվածություն և կարմրություն (բորբոքում): Հիվանդությունը երբեմն անվանում են նաև «ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ»: Այն կարող է ուղեկցվել այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են որովայնային ցավերը և փորլուծությունը, որոնք ոչ թե ի հայտ են գալիս հանկարծակի, այլ զարգանում ժամանակի ընթացքում:

Բորբոքումը օրգանիզմ թափանցած օտարածին նյութերի կամ միկրոօրգանիզմների դեմ իմունային համակարգի նորմալ պայքարի գործընթաաց է: Սովորաբար բորբոքումը մեղմանում և անհետանում է, երբ «օտարածին» պատճառը վերացվում է (վիրուսներ, բակտերիաներ կամ մակաբույծներ): Սակայն, խոցային կոլիտով մարդկանց մոտ տեղ են գտնում իմունային համակարգի խնդիրներ, որի պատճառով բորբոքումը շարունակվում և խորանում է՝ վնասելով սեփական հյուսվածքները, մասնավորապես, մարսողական խողովակի պատը:

Խոցային կոլիտը կարող է ստանալ հյուծող ընթացք և երբեմն բերել կյանքին սպառնոցող բարդություններ: Այն վերջնական բուժում չունի, սակայն բուժումը կարող է զգալիորեն մեղմացնել հիվանդության գանգատներն ու նշանները և նույնիսկ բերի երկարատև ռեմիսիայի:

Խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության միջև տարբերությունը

Կրոնի հիվանդությունը նույնպես հաստ աղու բորբոքային հիվանդություն է, սակայն այս երկու հիվանդությունները մարսողական համակարգն ախտահարում են տարբեր ձևով:

  • Խոցային կոլիտն ախտահարում է միայն հաստ աղին և (կամ ուղիղ ադին), իսկ բորբոքումն ընդգրկում է միայն աղու պատի լորձաթաղանթի մակերեսային շերտերը: Խոցային կոլիտը, ինչպես հուշում է անվանումը, առաջացնում է հաստ աղիների լորձաթաղանթի խոցային ախտահարում:
  • Կրոնի հիվանդությունը կարող է ախտահարել մարսողական խողովակի ցանկացած հատված՝ սկսած բերանի խոռոչից մինչև հետանցք, սակայն սովորաբար «տեղակայվում է» բարակ աղիների վերջին հատվածում (իլեում) կամ հաստ աղիներում (կոլոն): Բորբոքումը կարող է ընդգրկել աղիների պատի ողջ հաստությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2020 վերանայվել է՝ 09-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով