Խոցային կոլիտ. բարդություններ
02-06-2020
1 րոպե

Կոլիտով մարդկանց փոքր մասի մոտ կարող է բորբոքում զարգանալ հաստ աղիներից բացի մարմնի այլ շրջաններում ևս, այդ թվում՝ լյարդում, մաշկում, հոդերում և աչքերում:
Ստամոքսաղիքաբանի (գաստրոէնտերոլոգ) կանոնավոր վերահսկումը, ինչպես նաև կոլոնոսկոպիաները կարող են օգնել խոցային կոլիտի բարդությունների կանխարգելմանը: Սակայն կարող է առաջանալ դեղերի ընդունման, այդ թվում՝ ստերոիդների և բորբոքումը կանխարգելող դեղամիջոցների և հազվադեպ՝ վիրահատության անհրաժեշտություն:
Կորտիկոստերոիդների երկարատև ընդունումը կարող է զարգացնել որոշ կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ օստեոպորոզ (ոսկրերի փխրունացում):
Խոցային կոլիտով պայմանավորված նշանակալի բորբոքումը կարող է նաև առաջացնել՝
- սննդանյութերի դեֆիցիտներ
- քաշի կորուստ
- խոր խոցերից առատ արյունահոսություն
- հաստ աղու թափածակում (պատռում կամ պերֆորացիա)
- լեղածորանների հետ կապված խնդիրներ, լյարդի ախտահարում
- կայծակնային կոլիտ և տոքսիկ մեգակոլոն՝ վիճակներ, որոնք բերում են աղիների գործունեության դադարեցման:
Երկարատև ժամանակի ընթացքում խոցային կոլիտը կապված է նաև հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման հետ: Եթե 10 տարվա ընթացքում այս քաղցկեղի ռիսկը մոտ 50-ից 1 է, ապա 20 տարվա ընթացքում նույն ռիսկն աճում է մինչև 12-ից 1: Այս ռիսկը կարող է կրճատվել առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, ալկոհոլից և ծխախոտից զերծ մնալու շնորհիվ:
Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021