Skip to content
Անմիզապահություն․ կանխարգելում
09-07-2021
1 րոպե

Անմիզապահությունը ոչ միշտ է կանխարգելելի:
Այնուամենայնիվ, անմիզապահության ռիսկի կրճատմանը կարող են օգնել հետևյալ քայլերը`
- պահպանե՛ք առողջ քաշ
- մարզե՛ք կոնքի հատակի մկանները (Կեգելի վարժություններ)
- խուսափե՛ք միզապարկի գրգռիչներից, ինչպիսիք են՝ կոֆեին, ալկոհոլ կամ թթվաշ սննդամթերքներ
- սննդակարգում ավելացրեք բջջանքը, որը կարող է կանխարգելել անմիզապահության պատճառներից մեկը հանդիսացող փորկապությունը
- մի՛ ծխեք, իսկ եթե ծխող եք, օր առաջ հրաժարվե՛ք ծխախոտային արտադրանքներից:
Հոդվածը վերանայվել է՝ 09-07-2021