Գրադարան
Անմիզապահություն․ ինքնօգնություն

1 րոպե
Մեզի արտահոսքի հետ կապված խնդիրները կարող են պահանջել որոշակի տնային միջոցառումներ:
Մասնավորապես, անմիզապահությամբ պայմանավորված մաշկային խնդիրները կանխարգելելու համար կարող եք՝
- մաշկը մաքրել խոնավ շորով
- թույլ տալ, որ բաց օդի պայմաններում մաշկն ինքնուրույն չորանա
- խուսափել հաճախակի լվացումներից կամ ներլվացումներից, որոնք կարող են թուլացնել միզապարկի վարակների դեմ օրգանիզմի բնական պաշտպանունակությունը
- օգտագործել պատնեշային նրբաքսուքներ (կրեմ), օրինակ՝ վազելին կամ կակաոի կարագ, որ մաշկը պաշտպանեք մեզից
- հարցնել բժշկին հատուկ մաքրիչների մասին, որոնք հեռացնում են մեզը, սակայն ավելի քիչ են չորացնում մաշկը, քան մյուս արտադրանքները:
Եթե ունեք ուրգենտ կամ գիշերային անմիզապահություն, հարմարեցրեք զուգարանը շտապ միզելու դրվագներին, օրինակ՝
- զուգարան տանող ուղին դարձրեք արագ տեղաշարժվելու համար առավել հարմարավետ, օրինակ՝ հեռացրեք խանգարող գորգիկները կամ կահույքը
- գիշերը վառ թողեք թույլ լուսամփոփ կամ այլ լույսի աղբյուր, որը կլուսավորի զուգարան տանող ուղին և կկրճատի վայր ընկնելու ռիսկը։
Եթե ունեք ֆունկցիոնալ անմիզապահություն, կարող եք՝
- ննջարանում պահել հարմահճակալային կոմոդ
- տեղադրել բարձր դիրք ունեցող զուգարանակոնք
- լայնացնել զուգարանի դուռը:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-07-2021 վերանայվել է՝ 23-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: