Վագինիտ կամ կոլպիտ (հեշտոցաբորբ)
26-02-2021
1 րոպե

Վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է, որն առաջացնում է արտադրություն, քոր և ցավ:
Որոշ բժիշկներ հեշտոցաբորբի լատիներեն «վագինիտի» փոխարեն օգտագործում են «կոլպիտ» տերմինը:
Վագինիտի պատճառը սովորաբար հեշտոցային նորմալ բակտերիալ հավասարակշռության խախտումն է կամ վարակը: Դաշտանադադարից հետո (մենոպաուզա կամ կլիմաքս) էստրոգենների մակարդակի կրճատումը և որոշ մաշկային հիվանդություններ նույնպես կարող են առաջացնել վագինիտ:
Վագինիտի ամենատարածված տեսակներն են՝
- բակտերիալ վագինոզ, որն առաջանում է հեշտոցի նորմալ միկրոֆլորայի փոփոխությամբ պատճառված այլ միկրոօրգանիզմների գերաճով
- կանդիդոզային վարակներ, որը սովորաբար պատճառվում է բնականում առկա Candida albicans տեսակի սնկով
- տրիխոմոնոզ, որը սեռական ճանապարհով փոխանցվող մակաբուծային հիվանդություն է:
Վագինիտը կարող է ընթանալ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքմանը բնորոշ մի շարք ախտանիշներով, սակայն բազմաթիվ կանանց մոտ երկար ժամանակ կարող է ուշադրության արժանի որևէ գանգատ չառաջացնել:
Բուժումը կախված է վագինիտի տեսակից, ուստի վագինիտի ախտորոշումը ներառում է ոչ միայն հեշտոցի լորձաթաղանթի բորբոքման հաստատումը, այլև հնարավոր պատճառի հայտնաբերումը: Կան մի շարք պարզ միջոցներ, որոնք կարող են նվազեցնել ձեզ մոտ հեշտոցաբորբի զարգացման հավանականությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021