Տրիխոմոնոզի, բակտերիալ վագինոզի և հեշտոցային ատրոֆիայի բուժման համար ձեզ հարկավոր կլինի դեղատոմսով դեղեր:
Եթե վստահ եք, որ ունեք խմորասնկիկային վարակ (հեշտոցային կանդիդոզ), կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը:
- Օգտագործեք կանդիդոզային վարակների համար նախատեսված դեղամիջոցներ, որոնք կարող եք գնել առանց դեղատոմսի. տարբերակները ներառում են նրբաքսուքների (կրեմներ) կամ հեշտոցային մոմիկների մեկօրյա, եռօրյա կամ յոթօրյա կուրսեր: Ակտիվ բաղադրիչը տարբերվում է՝ կախված արտադրանքից՝ Կլոտրիմազոլ, Միկոնազոլ (Մոնիստատ 1) կամ Տիոկոնազոլ (Վագիստատ): Որոշ դեղամիջոցներ արտադրվում են որպես արտաքին նրբաքսուքներ, որով պետք օծվեն սեռական շուրթերը և հեշտոցի բացվածքը: Հետևեք փաթեթի ցուցումներին և ավարտեք բուժման ողջ ընթացքը, նույնիսկ եթե անմիջապես ձեզ լավ եք զգում:
- Կիրառեք սառը կոմպրես, օրինակ՝ անձեռոցիկ, սեռական շրթունքների շրջանում, որ թեթևացնեք անհանգստությունը, մինչև հակասնկային դեղամիջոցը լիովին ազդի:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024