Գրադարան
Վագինիտ. ախտորոշում

1 րոպե
Հեշտոցաբորբն ախտորոշելու համար ձեր բժիշկն հավանաբար կանի հետևյալը:
- Ձեր հիվանդության պատմության ուսումնասիրում. սա ներառում է հեշտոցային կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ձեր պատմությունը:
- Գինեկոլոգիական («ներքին») զննում. գինեկոլոգիական զննման ընթացքում ձեր բժիշկը կարող է օգտագործել գործիք (հեշտոցային հայելի), որ զննի ձեր հեշտոցի ներսը բորբոքման նշաններ հայտնաբերելու և արտադրուկ նմուշառելու համար:
- Նմուշառում՝ լաբորատոր հետազոտության համար. բժիշկը կարող է լաբորատոր թեստավորման համար ձեր արգանդի վզիկի կամ հեշտոցի արտազատուկի նմուշ վերցնել, որ հաստատի, թե ինչ տեսակի վագինիտ ունեք:
- Թթվայնության (pH) թեստ. ձեր բժիշկը կարող է ստուգել ձեր հեշտոցային pH-ը հատուկ թեստի օգնությամբ (pH թեստի փայտիկ կամ pH թուղթ): Բարձրացած pH-ը կարող է վկայել բակտերիալ վագինոզի կամ տրիխոմոնոզի մասին: Այնուամենայնիվ, միայն pH-ի ստուգումը հուսալի ախտորոշիչ թեստ չէ:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: