Գրադարան
Վագինիտ. կանխարգելում

1 րոպե
Պատշաճ հիգիենան կարող է կանխել հեշտոցաբորբի որոշ տեսակների կրկնությունը և թեթևացնել որոշ ախտանիշներ:
Արտաքին սեռական օրգանների պատշաճ հիգիենան և խնամքը կարող է կանխարգելել վագինիտի որոշ տեսակների կրկնությունը և մեղմացնել որոշ ախտանիշներ:
- Խուսափեք վաննաներից, տաք վաննաներից և ջակուզիներից:
- Խուսափեք գրգռիչներից. դրանք ներառում են՝ բուրավետ տամպոններ, միջադիրներ, հեշտոցի լվացումներ և բուրավետ օճառներ: Լվացեք օճառը ձեր արտաքին սեռական տարածքից ցնցուղից հետո և լավ, բայց՝ նուրբ չորացրեք այդ շրջանը՝ գրգռումը կանխելու համար: Մի օգտագործեք պինդ օճառներ, ինչպիսիք են դեզոդորանտ կամ հակաբակտերիալ ազդեցություն ունեցող օճառները կամ փրփրուն օճառներ:
- Զուգարանից օգտվելուց հետո սրբեք առջևից ետև՝ հեշտոցից դեպի հետանցք. դրանով կխուսափեք կղանքային բակտերիաների տարածումից դեպի ձեր հեշտոց:
Այլ բաները, որոնք կարող են օգնել վագինիտի կանխարգելմանը, ներառում են հետևյալը:
- Խուսափե՛ք հեշտոցի խոռոչի («ներքին») լվացումներից. ձեր հեշտոցը չի պահանջում սովորական լոգանքից բացի հատուկ լվացում: Կրկնակի «ներքին լվացումները» խախտում են հեշտոցում բնակվող նորմալ միկրոօրգանիզմների հավասարակշռությունը և իրականում բարձրացնում հեշտոցային վարակի ռիսկը: Հիշեք, որ «ներքին լվացումը» չի մաքրում կամ ոչնչացնում հեշտոցային վարակը:
- Ձեր սեռական կյանքը դարձրեք ավելի ապահով և անվտանգ. պահպանակի օգտագործումը և սեռական զուգընկերների քանակի սահմանափակումը կարող են օգնել:
- Հագեք բամբակյա ներքնազգեստ. հագեք նաև բամբակյա շեքով զուգագուլպներ: Մտածեք անկողնում ներքնազգեստ չկրելու մասին: Խմորասնկիկները լավ աճում են խոնավ միջավայրում:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-02-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: