Ահա թե ինչու մինչև բուժում նշանակելը բժիշկը նախ ցանկանում է ախտորոշելվագինիտի զարգացման պատճառը:
Բակտերիալ վագինոզ. հեշտոցաբորբի առաջացման ամենատարածված պատճառը բակտերիալ վագինոզն է, որը զարգանում է հեշտոցում առկա նորմալ բակտերիալ միկրոֆլորայի փոփոխությամբ պայմանավորված այլ տեսակի միկրոօրգանիզմների գերաճի պատճառով: Սովորաբար նորմայում հեշտոցում հայտնաբերվող բակտերիաները (լակտոբացիլներ) հակակշռվում են այլ տեսակի բակտերիաներով (անաերոբներ): Երբ վերջիններս դառնում են խիստ մեծաքանակ, խախտում է նորմալ հավասարակշռությունը՝ առաջացնելով բակտերիալ վագինոզ: Վագինիտի այս տեսակն ավելի հավանական է, որ կապված է սեռական հարաբերության հետ, հատկապես, երբ դուք ունեք տարբեր կամ նոր սեռական զուգընկերներ: Սակայն բակտերիալ վագինոզ կարող է զարգանալ նաև ակտիվ սեռական կյանք չվարող կանանց մոտ:
Խմորասնկային վարակ. սա առաջանում է հեշտոցում սնկիկային օրգանիզմների՝ սովորաբար կադիդայի (Candida albicans) գերաճի հետևանքով՝ առաջացնելով հեշտոցային կանդիդոզ: Candida albicans-ը կարող է նաև առաջացնել մարմնի այլ խոնավ շրջանների ախտահարում, օրինակ՝ բերանում (կաթնախտ), մաշկային ծալքերում կամ եղուգներում: Այս սունկը կարող է առաջացնել նաև տակդիրային ցանավորում:
Տրիխոմոնոզ (տրիխոմոնիազ). սա տարածված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (ՍՃՓՀ), որը հարուցվում է մանրադիտակային չափսի միաբջիջ Trichomonas vaginalis մակաբույծով։ Տրիխոմոնիազային վարակը տարածվում է հիվանդ կամ վարակակիր զուգընկերոջից՝ սեռական ճանապարհով: Տղամարդկանց մոտ տրիխոմոնոզը սովորաբար վարակում է միզուղիները, սակայն հաճախ որևէ գանգատ չի առաջացնում: Կանանց մոտ տրիխոմոնոզը սովորաբար ախտահարում է հեշտոցը և կարող է առաջացնել որոշ ախտանիշներ: Այն նաև բարձրացնում է կանանց մոտ այլ ՍՃՓՀ-ով վարակման ռիսկը:
Ոչ վարակային վագինիտ. հեշտոցային (վագինալ) սփրեյները, հեշտոցի խոռորի «ներքին» լվացումները, գրգռիչ նյութերը և սպերմիցիդային արտադրանքները կարող են առաջացնել հեշտոցի լորձաթաղանթի ալերգիկ ռեակցիա կամ գրգռում: Օտար մարմինները, օրինակ՝ թղթե անձեռոցիկները կամ «մոռացված» տամպոնները նույնպես կարող են գրգռել հեշտոցի նուրբ լորձաթաղանթը:
Դաշտանադադարի գենիտոուրինար համախտանիշ (հեշտոցային ատրոֆիա). դաշտանադադարից կամ ձվարանների վիրահատական հեռացումից հետո կնոջ օրգանիզմում էստրոգենների մակարդակը կտրուկ նվազում է, որը բերում է հեշտոցի լորձաթաղանթի հյուծման *(կոչվում է հետաճ կամ ատրոֆիա) և երբեմն՝ գրգռման ու չորացման («չոր հեշտոց»):
Ռիսկի գործոններ
Հեշտոցաբորբի զարգաման ռիսկը բարձրացնող գործոններից են՝
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։