Գրադարան

Ցորենից ալերգիա. ինքնօգնություն

Ցորենից ալերգիա. ինքնօգնություն

Time Read 2 րոպե

Դուք կարող եք քայլեր ձեռնարկել՝ խուսափելու ցորենում առկա ալերգեն-սպիտակուցներից և ապահովելու արագ բուժում, երբ պատահաբար ենթարկվել եք դրանց ազդեցությանը:

  • Տեղեկացրեք մյուսներին. եթե ձեր երեխան ունի ցորենից ալերգիա, համոզվեք, որ յուրաքանչյուր ոք, ով խնամում է ձեր երեխային, ներառյալ դպրոցի կամ խնամքի կենտրոնի տնօրենը, ուսուցիչները, դաստիարակները կամ բուժքույրը, գիտեն ալերգիայի և ցորենի ազդեցության նշանների մասին: Եթե ձեր երեխան կրում է Էպինեֆրին, համոզվեք, որ դպրոցի անձնակազմը գիտի, թե ինչպես և երբ օգտագործել այն և որ նրանք պետք է անհապաղ կանչեն շտապ օգնություն: Տեղեկացրեք ձեր ընկերներին, հարազատներին և գործընկերներին, եթե դուք ինքներդ ունեք սննդային ալերգիա:
  • Կրեք տեղեկատվական ապարանջան. բժշկական նույնականացման ապարանջանը, որը շրջապատին տեղեկացնում է ձեր ալերգիկ լինելու և անհետաձգելի օգնության կարիքի մասին, կարող է օգնել, եթե զգում եք անաֆիլաքսիայի նշաններ և ի վիճակի չեք այդ մասին տեղեկացնել ձեր շրջապատի մարդկանց:
  • Մշտապես ընթերցեք մթերքների պիտակները. մի՛ փորձեք որևէ բան ուտել, քանի դեռ չեք կարդացել տվյալ մթերքի պիտակը: Ցորենային սպիտակուցները, հատկապես գլուտեինը (սնձան), օգտագործվում են որպես սննդի խտացուցիչներ, և դրանք կարող են առկա լինել շատ անսպասելի վայրերում։ Բացի այդ, մի՛ ենթադրեք, որ եթե դուք օգտագործեք որոշակի ապրանքանիշ, այն միշտ անվտանգ կլինի, քանի որ բաղադրիչները կարող են փոփոխվել։
  • Գնեք և օգտագործեք միայն գլուտեին չպարունակող մթերքներ. որոշ մասնագիտացված խանութներ և սուպերմարկետներ առաջարկում են գլուտեինից (սնձանից) զերծ մթերքներ, որոնք անվտանգ են ցորենից ալերգիա ունեցող բազմաթիվ մարդկանց համար:
  • Զգուշորեն ճաշեք դրսում. հայտնեք ռեստորանի անձնակազմին ձեր ալերգիայի մասին և նաև զգուշացրեք, թե որքան ծանր վիճակի մեջ կարող եք հայտնվել, եթե պատահաբար ուտեք ցորեն պարունակող մթերք: Հարցրեք խոհարարին, թե ինչպես են պատրաստվում կերակուրները և պատվիրեք թարմ մթերքներով պատրաստված պարզ ուտեստներ: Խուսափեք այնպիսի մթերքներից, ինչպիսիք են սոուսները, որոնք կարող են ունենալ ցորենային սպիտակուցների թաքնված աղբյուրներ:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 14-09-2023 վերանայվել է՝ 18-10-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով