Գրադարան

Ցորենից ալերգիա

Ցորենից ալերգիա

Time Read 1 րոպե

Ցորենից ալերգիան ալերգիկ ռեակցիա է ցորեն պարունակող մթերքների նկատմամբ։

Ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ ցորեն պարունակող մթերքներ ուտելիս, ինչպես նաև, որոշ դեպքերում, ցորենի ալյուր ներշնչելիս:

Ցորենից խուսափելը ցորենից ալերգիայի առաջնային բուժումն է, սակայն միշտ չէ, որ դա հեշտ իրականանալի է, որքան թվում է: Ցորենն առկա է բազմաթիվ, այդ թվում՝ գուցե կասկածի տեղիք չտվող մթերքներում, ինչպիսիք են սոյայի կրեմը, պաղպաղակը և հոթ-դոգը: Եթե ունեք ցորենից ալերգիա և պատահաբար ցորեն պարունակող սնունդ եք օգտագործել, կարող է առաջանալ դեղորայք ընդունելու անհրաժեշտություն:

Ցորենից ալերգիան երբեմն շփոթվում է ցելիակիայի հետ, սակայն դրանք տարբեր վիճակներ են: Ցորենից ալերգիան զարգանում է, երբ ձեր օրգանիզմը հակամարմիններ է արտադրում ցորենի մեջ պարունակվող սպիտակուցների նկատմամբ, մինչդեռ ցելիակայի հիվանդության դեպքում ցորենի մեջ առկա առանձնահատուկ սպիտակուցը՝ սնձանը (գլուտեին), առաջացնում է իմունային համակարգի տարաբնույթ ոչ նորմալ ռեակցիաներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-09-2023 վերանայվել է՝ 01-09-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով