Գրադարան

Ցորենից ալերգիա. բուժում

Ցորենից ալերգիա. բուժում

Time Read 2 րոպե

Ցորենային սպիտակուցներից խուսափելը ցորենից ալերգիայի լավագույն բուժումն է:

Ցորենային սպիտակուցներ առկա են բազմաթիվ պատրաստի մթերքների մեջ, ուստի անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ դրանց պիտակներին:

Դեղորայքային բուժում

  • Հակահիստամիններ. այս խմբի դեղամիջոցները կարող են նվազեցնել ցորենից առաջացող թույլ ալերգիայի գանգատներն ու ախտանիշները: Դրանք կարող են ընդունվել ցորենի ազդեցությանը ենթարկվելուց հետո՝ մեղմացնելու ձեր ալերգիկ ռեակցիան և օգնելու, որ ազատվեք առաջացած անհարմարավետությունից, ինչպիսին է մաշկային քորը: Հարցրեք ձեր բժշկին, թե ինչպիսի ուժգնության հակահիստամինային դեղորայքի կարիք ունեք:
  • Էպինեֆրին (Ադրենալին). սա անաֆիլաքսիայի անհետաձգելի բուժման դեղամիջոց է: Եթե ունեք ցորենի նկատմամբ սուր ռեակցիա ունենալու ռիսկ, կարող եք միշտ ձեզ մոտ պահել Էպինեֆրինի երկու ներարկային չափաբաժին (ԷպիՓեն, Ադրենաքլիք և այլն): Երկրորդ դեղաչափը խորհուրդ է տրվում կյանքին սպառնացող անաֆիլաքսիայի բարձր ռիսկի ենթարկված մարդկանց համար, եթե անաֆիլակտիկ ախտանիշները կրկնվում են մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը:

Անհետաձգելի բուժում

Շտապ բուժօգնություն անհրաժեշտ է այն դեպքում, եթե ցորենի նկատմամբ զարգացել է անաֆիլակտիկ ռեակցիա, նույնիսկ Էպինեֆրինի ներարկում ստանալուց հետո: Նման իրավիճակներում առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-09-2023 վերանայվել է՝ 18-10-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով