Գրադարան

Ցորենից ալերգիա. ախտանիշներ

Ցորենից ալերգիա. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Ցորենի նկատմամբ ալերգիա ունեցող երեխայի կամ չափահասի մոտ, ամենայն հավանականությամբ, գանգատներ և ախտանիշներ կզարգանան ցորեն պարունակող որևէ բան ուտելուց հետո մի քանի րոպեից մինչև մի քանի ժամվա ընթացում:

Ցորենից ալերգիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • բերանի կամ կոկորդի այտուց, քոր կամ գրգռվածություն
  • եղնջացան, քոր առաջացնող ցան կամ մաշկի այտուցվածություն
  • քթի փակվածություն
  • գլխացավ
  • շնչարգելություն
  • մկանային ջղաձգումներ (ցնցումներ), սրտխառնոց կամ փսխում
  • փորլուծություն
  • անաֆիլաքսիա:

Անաֆիլաքսիա

Որոշ մարդկանց մոտ ցորենի նկատմամբ ալերգիան կարող է վերաճել կյանքին սպառնացող ռեակցիայի, որը կոչվում է անաֆիլաքսիա: Ի լրումն ցորենից ալերգիայի այլ գանգատների և ախտանիշների, անաֆիլաքսիան կարող է առաջացնել՝

  • կոկորդի այտուցվածություն կամ սեղմվածության զգացում
  • կրծքավանդակային ցավ կամ սեղմվածության զգացում
  • ծանր դժվարաշնչություն (հևոց)
  • կուլ տալու դժվարություն
  • գունատ կամ կապտավուն մաշկ
  • գլխապտույտ կամ ուշագնացություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ձեր ներկայությամբ ինչ-որ մեկի մոտ զարգանում են անաֆիլաքսիայի նշաններ, առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Անաֆիլաքսիան անհետաձգելի բժշկական վիճակ է, որը պահանջում է անհապաղ օգնություն:

Եթե կասկածում եք, որ դուք կամ ձեր երեխան ալերգիկ եք ցորենի կամ այլ սննդամթերքի նկատմամբ, դիմեք ձեր բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-09-2023 վերանայվել է՝ 01-09-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով