Առողջական խնդիրներ

Բերանի չորության համախտանիշ

Բերանի չորության համախտանիշ

Time Read 1 րոպե

Բերանի չորության կամ «չոր բերանի» համախտանիշը վերաբերվում է այն վիճակներին, երբ ձեր թքարտադրությունը նվազած է։

Բերանի չորության համախտանիշն այլ կերպ անվանում են «քսերոստոմիա»։

Բերանի խոռոչի թուքն արտադրվում է ձեր թքագեղձերում։ Թուքը «լվանում-մաքրում» է ձեր ատամները, վերահսկում բերանի խոռոչի բակտերիաների աճը, օգնում համի զգացողությանը, ծամելուն, կուլ տալուն և մարսողությանը։

Բերանի չորությունը կարող է զարգանալ տարբեր պատճառներից։ Հաճախ բերանը չորանում է որպես մի շարք դեղերի կողմնակի ազդեցություն։ Այլ դեպքերում բերանը կարող է չորանալ թքագեղձերի ախտահարման պատճառով կամ դրսևորվել որպես մեկ այլ հիվանդության ախտանիշներից մեկը։

Որոշ դեպքերում բերանի չորությունը զուտ տհաճ զգացողություն է։ Այլ դեպքերում այս համախտանիշը կարող է առաջացնել ոչ միայն բերանի չորություն, այլև ուղեկցող տարբեր ախտանիշներ։ Երբեմն բերանի չորությունը ազդում է ընդհանուր առողջական վիճակի վրա, առաջացնում ատամների ու լնդերի տարբեր խնդիրներ, նույնիսկ ազդում մարդու կյանքի որակի վրա։

Եթե դուք կարծում եք, որ ձեր բերանի լորձաթաղանթի չորությունը անհանգստանալու աստիճան արտահայտված է, դիմեք ձեր բժշկին, որ նա ախտորոշի և բուժի ձեր գանգատների բուն պատճառը։ Դուք կարող եք օգնել նրան՝ նախաձեռնելով բերանի խոռոչի խնամքի որոշ պարզ միջոցառումներ։

Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2018 վերանայվել է՝ 13-10-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով