Գրադարան
Բերանի չորություն. ախտորոշում

1 րոպե
Ձեր բերանի չորության պատճառը որոշելու համար ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ) և ձեր ընդունած բոլոր դեղամիջոցները, ներառյալ առանց դեղատոմսի դեղերը, և կզննի ձեր բերանը:
Ձեր բերանի չորության պատճառը պարզելու համար երբեմն ձեզ կարող են անհրաժեշտ լինել արյան թեստեր, ձեր թքագեղձերի պատկերային հետազոտություն կամ այլ հետազոտություններ, որոնք չափում են, թե որքան թուք եք արտադրում: Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ձեր բերանի չորությունը պայմանավորված է Շյոգրենի համախտանիշով, ձեր շուրթերի թքագեղձերից վերցված բջիջների փոքր նմուշը (բիոպսիա) կարող է ուղարկվել լաբորատոր հետազոտության:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2018 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: