Skip to main content

Նկարագիր - Խոսքի ապրաքսիա

Խոսքի պրաքսիան հազվադեպ հանդիպող խոսքի խանգարում է, որի ժամանակ դժվարանում են անհրաժեշտ հնչյունները և բառերն արտաբերելու համար բերանի նպատակասլաց շարժումները։

Նման դեպքերում խոսքի խանգարման մասնագետները առաջարկում են հատուկ մեթոդներ, որոնք կարող են բարելավել խոսքը։

Ապրաքսիան զարգանում է, երբ գլխուղեղը չի կարողանում կարգավորել բերանի, շրթունքների, ստորին ծնոտի և լեզվի նպատակասլաց շարժումները։ Նույնիսկ եթե ապրաքսիայով անձը գիտի, թե ինչ է ցանկանում ասել, միևնույն է, դժվարանում է արտաբերել անհրաժեշտ հնչյունները, վանկերը և բառերը։

Խոսքի ապրաքսիան սովորաբար հայտնաբերվում է այն ժամանակ, երբ մանկահասակ երեխան սկսում է թոթովել իր առաջին բառերը, սակայն կարող է շարունակվել մինչև չափահաս տարիք։ Չափահասների մոտ ապրաքսիա կարող է առաջանալ գլխուղեղի վնասվածքների կամ դեմենցիայի պատճառով։

Խոսքի ապրաքիան հայտնի է նաև որպես դիսպրաքսիա, զարգացման վերբալ (խոսքային) դիսպրաքսիա կամ խոսքի մանկական ապրաքսիա։

Հոդվածը հրապարակվել է՝ 07-07-2019
Վերջին վերանայում՝ 26-04-2024