Եթե ունեք գերակտիվ միզապարկ, կարող եք նշել հետևյալ գանգատներն ու ախտանիշները:
- Միզելու հանկարծակի ցանկության զգացում, որը դժվար է կառավարել (զսպել)։ Սա այլ կերպ կոչվում է միզելու հրատապություն և բնորոշվում է որպես միզելու հանկարծակի, անհաղթահարելի ցանկություն, որին դժվար է դիմադրել:
- Միզելու հրատապ (ուրգենտ) պահանջից անմիջապես հետո մեզի ակամա արտահոսք, որը կոչվում է հրատապ (ուրգենտ) անմիզապահություն:
- Հաճախակի միզում, սովորաբար՝ ութ կամ ավելի անգամ 24 ժամվա ընթացքում:
- Միզելու համար գիշերն ավելի քան երկու անգամ արթնացում (գիշերամիզություն կամ նոկտուրիա):
Նույնիսկ եթե միզելու ցանկություն զգալիս հասցնում եք ժամանակին զուգարան գնալ, հաճախակի միզումը և գիշերային միզումը կարող են խաթարել ձեր կյանքը:
Ե՞րբ դիմել բժշկին
Գերակտիվ միզապարկը ծերացման բնորոշ մաս չէ, թեև տարեցների մոտ հազվադեպ չի հանդիպում: Հնարավոր է, որ ձեզ համար հեշտ չլինի քննարկել ձեր ախտանիշները, սակայն, եթե դրանք ձեզ անհանգստացնում են կամ խանգարում են ձեր կյանքը, առանց երկմտելու խոսեք ձեր բժշկի հետ: Կան բուժման մեթոդներ, որոնք կարող են օգնել ձեզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024