Skip to main content

Թիրեոտոքսիկոզի բուժումը սկսելուց հետո աստիճանաբար գանգատները սկսում են մեղմանալ:

Բուժմանը զուգահեռ, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կրճատեք ձեր սննդում յոդի քանակը, քանի որ այս միներալը կարող է վատթարացնել թիրեոտոքսիկոզի ընթացքը: Ծովային ջրիմուռների մեծ մասը, հազի օշարակները և մուլտիվիտամինները պարունակում են յոդի մեծ քանակներ, ուստի պետք է խուսափել այս սննդամթերքներից, դեղերից կամ հավելումներից:

Գրեյվսի հիվանդություն

Եթե ունեք Գրեյսի հիվանդություն, որն առաջացրել է աչքի կամ մաշկի խնդիրներ, հետևյալ քայլերը կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը:

  • Մի՛ ծխեք. ծխելը կապված է Գրեյվսի օֆթալմոպաթիայի զարգացման ռիսկի հետ: Այն կարող է նաև վատթարացնել այդ վիճակը: Ծխելը կարող է բուժումից հետո առաջացնել ախտանիշների վերականգնում:
  • Պահեք ձեր աչքերն օծված և խոնավ. աչքի կաթիլները կարող են օգնել չորության և քերծված լինելու զգացողությունների մեղմացմանը: Սառը թրջոցը կարող է նաև խոնավություն ապահովել: Եթե ձեր աչքերն ամբողջությամբ չեն փակվում, քնելուց առաջ օծող գելը կարող է օգնել, որ եղջերաթաղանթը չչորանա: Որոշ մարդիկ նաև քնած ժամանակ փակում են կոպերը ժապավենով:
  • Պաշտպանեք ձեր աչքերը. կրեք արևային ակնոցներ, որոնք կօգնեն արևից և քամուց ձեր աչքերը պաշտպանելուն:
  • Բարձրացրեք գլխատակը. մահճակալի գլուխը քիչ բարձրացնելով կարող եք նպաստել աչքերի վրա ճնշման նվազեցմանը և այտուցվածության մեղմացմանը:
  • Այտուցված մաշկի համար օգտագործեք նրբաքսուքներ (կրեմ). Հիդրոկորտիզոն պարունակող նրբաքսուքները կարող են օգնել սրունքների և ոտնաթաթերի մաշկի այտուցվածության մեղմացմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024