Թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ)
22-04-2018
1 րոպե

Թիրեոտոքսիկոզը (գերակտիվ վահանաձև գեղձ) զարգանում է, երբ վահանաձև գեղձն արտադրում է թիրոքսին հորմոնի չափազանց մեծ քանակներ։
Թիրեոտոքսիկոզը կարող է արագացնել օրգանիզմի նյութափոխանակությունը՝ առաջացնելով չնախատեսված քաշի կորուստ և արագացած կամ անկանոն սրտազարկ:
Մատչելի են թիրեոտոքսիկոզի որոշ բուժումներ: Բժիշկները նշանակում են հակաթիրեոիդ դեղամիջոցներ և ռադիոակտիվ յոդ, որ դանդաղեցվի վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը: Երբեմն թիրեոտոքսիկոզի բուժումը ներառում է վահանաձև գեղձի մի մասի կամ ամբողջական վիրահատական հեռացումը։
Թիրեոտոքսիկոզն անտեսելիս կարող է դառնալ լուրջ խնդիր և պատճառել տարբեր բարդություններ, սակայն վաղ ախտորոշելիս և համարժեք բուժում ստանալիս բազմաթիվ մարդիկ նշում են ինքնազգացողության զգալի բարելավում։
Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021