Գրադարան
Աբսանսային ցնցումներ. ախտորոշում

1 րոպե
Ձեր երեխայի բժիշկը, հավանաբար, կխնդրի, որ մանրամասն նկարագրեք ձեր երեխայի ցնցումները:
Նա նաև կարող է անցկացնել երեխայի ֆիզիկական քննություն (բուժզննում): Հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Էլեկտրաուղեղագրություն (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, EEG). այս անցավ միջոցառումը չափում է գլխուղեղի էլեկտրական ակտիվության ալիքները: Գլխուղեղի ալիքները EEG սարքին փոխանցվում են փոքր մետաղական թիթեղների միջոցով, որոնք կոչվում են էլեկտրոդներ և կցվում են գլխամաշկին մածուկով կամ առաձգական գլխարկով: Արագ շնչառությունը, որը հայտնի է որպես հիպերվենտիլացիա, EEG հետազոտության ընթացքում կարող է առաջացնել աբսանսային ցնցում: Ցնցման ժամանակ EEG-ի բնույթը տարբերվում է սովորականից:
- Գլխուղեղի սքանավորում. գլխուղեղի պատկերային մեթոդները, ինչպիսին է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), կարող են օգնել բացառելու այլ խնդիրները, ինչպիսիք են ինսուլտը կամ գլխուղեղի ուռուցքը: Գլխուղեղի սքանավորումը թույլ է տալիս ստանալ գլխուղեղի մանրամասն պատկերներ: Հետազոտության ընթացքում ձեր երեխան պետք է երկար ժամանակ անշարժ պառկի, ուստի խոսեք ձեր բժշկի հետ հանգստացնող կամ թեթև քնաբեր դեղամիջոցի հնարավոր օգտագործման մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-07-2023 վերանայվել է՝ 15-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: