Գրադարան

Սուր լյարդային անբավարարություն. բարդություններ

Սուր լյարդային անբավարարություն. բարդություններ

Time Read 1 րոպե

Սուր լյարդային անբավարարությունը հաճախ առաջացնում է​ բարդություններ:

  • Գլխուղեղում չափազանց շատ հեղուկ (գլխուղեղային այտուց). չափից շատ հեղուկը առաջացնում է ձեր գլխուղեղում ճնշման բարձրացում, որը կարող է հանգեցնել ապակողմնորոշման, ծանր հոգեկան շփոթության և ցնցումների:
  • Արյունահոսություն և արյունահոսության խանգարումներ. վնասված լյարդը չի կարողանում արտադրել բավականաչափ մակարդելիության գործոններ, որոնք մասնակցում են արյան մակարդմանը: Այս վիճակի դեպքում հաճախ առաջանում է ստամոքս-աղիքային խողովակի արյունահոսություն, որը դժվար վերահսկվող վիճակ է:
  • Վարակներ. սուր լյարդային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ ավելի հավանական է, որ զարգանան վարակներ, հատկապես արյան մեջ, շնչուղիներում և միզուղիներում:
  • Երիկամային անբավարարություն. երիկամային անբավարարությունը հաճախ հետևում է լյարդային անբավարարությանը, հատկապես, եթե վերջինս պատճառն Ացետամինոֆենի գերդոզավորումն է, որը վնասում է ինչպես լյարդը, այնպես էլ երիկամները:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-02-2023 վերանայվել է՝ 12-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով