Գրադարան
Սուր լյարդային անբավարարություն. ախտանիշներ

1 րոպե
Սուր լյարդային անբավարարության գանգատները և ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Մաշկի և ակնագնդերի դեղնություն (դեղնուկ)
- ցավ ձեր որովայնի վերին աջ շրջանում (աջ թուլակող)
- որովայնի փքվածություն (ասցիտ)
- սրտխառնոց
- փսխում
- վատ ինքնազգացողության ընդհանուր զգացում (թուլություն)
- ապակողմնորոշում (դիզօրիենտացիա) կամ շփոթություն (կոնֆուզիա)
- քնկոտություն
- շնչելիս՝ նամշահոտություն կամ քաղցր հոտ
- ցնցումներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Սուր լյարդային անբավարարությունը կարող է արագ զարգանալ գործնականում առողջ մարդու մոտ, և դա վտանգավոր է կյանքի համար: Եթե ձեր կամ ձեր ծանոթներից մեկնումեկի մոտ հանկարծակի զարգանում է աչքերի կամ մաշկի դեղնություն, որովայնի վերին շրջանի ցավոտություն կամ հոգեկան վիճակի, անձնային կամ վարքագծային անսովոր փոփոխություններ, անմիջապես դիմեք բժշկական օգնության:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-02-2023 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: