Գրադարան
Սուր սինուսիտ. բարդություններ

1 րոպե
Սուր սինուսիտի բարդությունները տարածված չեն, իսկ լուրջ բարդությունները հազվադեպ են:
Եթե դրանք առաջանան, բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Քրոնիկ սինուսիտ. սուր սինուսիտը կարող է զարգացնել երկարաժամկետ խնդիր, որը հայտնի է որպես քրոնիկ սինուսիտ: Քրոնիկ սինուսիտը տևում է ավելի քան 12 շաբաթ:
- Մենինգիտ. այս վարակն առաջացնում է ձեր գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող թաղանթների և հեղուկի բորբոքում:
- Այլ վարակներ. հազվադեպ վարակը կարող է տարածվել ոսկրերի (օստեոմիելիտ) կամ մաշկի վրա (ցելյուլիտ):
- Տեսողության խնդիրներ. եթե վարակը տարածվում է ձեր աչքի խոռոչում, դա կարող է հանգեցնել տեսողության նվազման կամ նույնիսկ կուրության, որը կարող է մշտական լինել:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: