Ձեր բժիշկը կարող է հարցնել ձեր ախտանիշների մասին:
Նա կարող է շոշափել ձեր դեմքը՝ գտնելու ցավոտ տեղամասեր և զննման ընթացքում դիտել ձեր քիթը ներսից: Սուր սինուսիտը սովորաբար կարող է ախտորոշել՝ հիմնվելով զննման վրա:
Սուր սինուսիտի ախտորոշումը հաստատելու կամ այլ հիվանդությունները բացառելու համար բժիշկը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ:
- Քթային էնդոսկոպիա. ձեր քթային անցուղիներով ներմուծված և ազատ ծայրին լույս ունեցող բարակ, ճկուն օպտիկամանրաթելային խողովակը (էնդոսկոպ) թույլ է տալիս ձեր բժշկին դիտել և ստուգել ձեր հարքթային խոռոչների՝ ծոցերի կամ սինուսների ներսը:
- Պատկերային հետազոտություններ. համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) ցույց է տալիս ձեր սինուսների և քթի շրջանի մանրամասները: Այն սովորաբար խորհուրդ չի տրվում չբարդացած սուր սինուսիտի դեպքում, սակայն պատկերային հետազոտությունները կարող են օգնել գտնելու հնարավոր անոմալիաները կամ ենթադրվող բարդությունները:
- Քթից և սինուսների նմուշներ. սուր սինուսիտի ախտորոշման համար լաբորատոր թեստերն ընդհանուր առմամբ անհրաժեշտ չեն: Այնուամենայնիվ, երբ ձեր հիվանդությունը չի ենթարկվում բուժմանը կամ վատթարանում է, ձեր քթի կամ սինուսների հյուսվածքների նմուշների ցանքսը կարող է օգնել գտնելու պատճառը, օրինակ՝ բակտերիալ վարակը:
- Ալերգիայի թեստ. եթե ձեր բժիշկը կասկածում է, որ սուր սինուսիտի դրդապատճառն ալերգիան է, կարող է խորհուրդ տալ ալերգիայի մաշկային թեստ: Սա անվտանգ և արագ թեստ է, որը կարող է օգնել քթային բորբոքման պատճառ հանդիսացող ալերգենի հայտնաբերմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024